«Արսենալը» համաձայնության է հասել «Յուվենտուսի» խաղացողի հետ
Լոնդոնի «Արսենալը» ջանքեր է գործադրում Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանիին ձեռք բերելու ուղղությամբ։ Անգլիական ակումբն արդեն համաձայնության է հասել ֆուտբոլիստի հետ, գրում է իտալական Corrierre dello Sport-ը։
25-ամյա իտալացի կենտրոնական պաշտպանը կստանա տարեկան 4 միլիոն եվրո։
Այժմ «Արսենալը» թուրինյան ակումբի հետ կբանակցի գործարքի՝ վարձակալության կամ տրանսֆերի գնի հարցով։