Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի 49-ամյա բնակիչը 21-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է արել (տեսանյութ)
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 49-ամյա տղամարդը 21-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է արել։ Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվության ծառայությունը։
Օգոստոսի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած 21-ամյա աղջիկը հայտնեց, որ օգոստոսի 4-ին Վայոց ձորի մարզում մի տղամարդ, օգտվելով իր անօգնական վիճակից, իր կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է արել իր հետ։
Տղամարդը հայտնաբերվեց հենց հաղորդման օրը եւ բերման ենթարկվեց ոստիկանության ոստիկանության Ջերմուկի բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։