Երևան, 27.Ապրիլ.2024, 00:00 |
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լ... Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ական... Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փ... Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ ... Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵ... «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է.... Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռ... Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մաս... «ԱՄՆ-ն չի ձգտում զսպել Չինաստանի զարգացումը».... Հատուկ զբոսայգիներ՝ շների համար Տեղափոխության դեպքում «Ռեալը» Մբապեին կարգելի... Շվեյցարիայի խորհրդարանը քվեարկել է Ուկրաինայի... Պայմանագրային 20 զինծառայողներ այցելել են ճան... Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ...

Էդ թեյնիկը ոնց որ վերցրել՝ շպրտել եմ. դատախազը 8 տարի պահանջեց 20–ամյա Քրիստինեի մահվան մեջ մեղադրվող ամուսնու համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ այսօր՝ օգոստոսի 6–ին, կայացավ 2018թ. նոյեմբերի 12–ին Երևանում դաժան ծեծի հետևանքով մահացած 20–ամյա Քրիստինեի մահվան գործով հերթական դատական նիստը։

Գործով ամբաստանյալ Իլլարիոն Նունուշյանը՝ Քրիստինեի ամուսինը, քննության ընթացքում խոստովանել է մեղքը, հայտնել, որ զղջում է կատարվածի համար։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Նունուշյանը 2018թ. նոյեմբերի 11-ին ժամը 06:30-ի սահմաններում իր տանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խանդի հողի շուրջ վիճաբանել է իր կնոջ՝ Քրիստինե Իսկանդարյանի հետ։ Վիճաբանության ընթացքում ամուսինը շուրջ 5-10 րոպե ձեռքով, ոտքերով, ինչպես նաև մետաղյա ամրանով և մետաղյա թեյնիկով բազմաթիվ հարվածներ է հասցրել Քրիստինե Իսկանդարյանի գլխի, դեմքի, որովայնի, մեջքի, ինչպես նաև մարմնի մյուս մասերի՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի վտանգ սպառնացող ծանր վնաս։

Հաջորդ օրը՝ ժամը 22:00-ին Էրեբունի բշժկական կենտրոնում Քրիստինեն գիտակցության չգալով մահացել է։

Նունուշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112–րդ հոդվածի 2–րդ մասի 14–րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ։

Դատաքննության ընթացքում ամբաստանյալն ընդունել է մեղքը և միջնորդել, որպեսզի գործը քննվի արագացված դատական կարգով։

Այսօրվա դատական նիստում մեղադրական ճառով հանդես եկավ դատախազ Գագիկ Աղասյանը։ Նա նշեց, որ դատաքննության ընթացքում ապացուցվել է ամբաստանյալի մեղավորությունը, հիմնավորվել նրա կատարած արարքը։

Մեղադրողը, որպես Նունուշյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք նշեց հանցանք կատարելու համար զղջալը, խոստովանական ցուցմունք տալը, վարույթն իրականացնող մարմնին աջակցելը, իսկ որպես ծանրացնող հանգամանք դիտվեց այն, որ Նունուշյանը նախկինում դատապարտված է եղել՝ խմբի կազմում գողություն կատարելու համար, այսինքն ըստ դատախազի՝ առկա է հանցանք կատարելու ռեցիդիվ և դատվածությունը մարված չէ։

Այսպիսով, դատախազն առաջարկեց դիտավորությամբ Քրիստինեի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար Նունուշյանին դատապարտել 6 տարի ժամկետով ազատազրկման, այդ պատժաչափին գումարել Նունուշյանի նկատմամբ այլ գործով կիրառված 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 տարի ժամկետով։

Ամբաստանյալ Իլարիոն Նունուշյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը միջնորդեց դատարանին՝ իր պաշտպանյալի նկատմամբ մարդասիրական վերաբերմունք դրսևորել և հնարավորինս մեղմ պատժաչափ նշանակել ՝ հաշվի առնելով, որ նա հանցագործություն կատարելու պահին գտնվել է հոգեմետ դեղերի և ալկոհոլի ազդեցության տակ և չի գիտակցել իր արարքի հետևանքները, բացի այդ, զղջացել է կատարվածի համար և ինքնախոստովանական ցուցմունք տվել։

Փաստաբանը նաև նշեց, որ Նունուշյանն առաջին ամուսնությունից ունի երկու երեխա, որոնք սակայն գտնվում են նախկին կնոջ խնամքին։

Այսօրվա նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ նաև ամբաստանյալ Իլարիոն Նունուշյանը։ Վերջինս հայտարարեց, որ կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել, պարզապես նրան դաստիարակելու նպատակով ծեծի է ենթարկել և չի գիտակցել հետևանքները։

Ամբաստանյալը նաև պատմեց, որ կինն իրենից գաղտնի իրենց մանկահասակ դստերը տեղափոխել է մանկատուն, որն էլ եղել է վերջին մեկ ամսում իրենց վիճաբանությունների պատճառներից մեկը։

Ըստ ամուսնու պատմածի՝ Քրիստինեն «կնոջը ոչ հարիր պահվածք ուներ», գիշերները ուշ էր տուն գալիս՝ տարբեր մեքենաներով, հայհոյում էր, խմում։

«Դեպքի օրը զանգահարեցի՝ չվերցրեց, զանգեցի տաքսու վարորդին՝ ասացի, եթե Քրիստինեն ձեզ հետ է՝ տուն ուղարկեք, սակայն նա վարորդին խնդրել է, որ ինձ ասի, թե իբր ինքը մեքենայում չէ։ Գիշերվա 3։30–ին գնացի տաքսու վարորդի ասած տեղը, որ իրեն գտնեմ, պարզվեց վարորդը խաբել է։ Լուսաբացին 4։30–ին եկավ, ես տանը նստած էի, մի հարց տվեցի ընդամենն իրեն՝ ասացի, Քրիստինե ջան, ինձ ճիշտն ասա՝ որտե՞ղ ես եղել, ինքը ժպտաց իմ երեսին, ու ես վեր կացա, մի երկու հատ իրեն հարվածեցի, էդ պահին ինքը հարվածեց իմ ոտքին՝ ես դրանից ավելի ջղայնացա, հետո թեյնիկով ուզեց ինձ հարվածել, էդ թեյնիկը ոնց որ վերցրել՝ շպրտել եմ, երևի ուժեղ կպել է իրեն»,– պատմեց ամբաստանյալը։

Նունուշյանի խոսքով, եթե ինքը կնոջը սպանելու մտադրություն ունենար՝ նրան կդանակահարեր։

«Ես կյանքումս կենդանու քարով խփած չկամ, բայց էդ ամեն ինչը մեջս հավաքվել էր։ Սեղանին 3–4 հատ դանակ կար դրած, բայց իմ մտքով անգամ նման բան չի անցել, ես ուղղակի ուզել եմ իրեն դաստիարակեմ, որ նման բան չանի, քանի որ արդեն 5–րդ անգամ էր ինքը նման բան անում։ Անգամ հարևանները բողոքել են, որ իրենց հայհոյանքներ է տվել, անգամ ուզել են զանգեն ոստիկանություն, բայց եղբորս կինը չի թողել՝ ասել է փոքր աղջիկ ունի»,–պատմեց ամբաստանյալը։

Իլարիոնը պատմեց, որ դեպքից հետո օգնություն է ցույց տվել տուժած կնոջը.

«Ես հարվածելուց հետո սրբիչը թրջել եմ՝ դրել եմ ճակատին, օգնություն եմ ցուցաբերել, գոռացել եմ՝ շտապօգնություն կանչեք, գնացել եմ հիվանդանոց։ Քննիչները գիտեին, որ Քրիստինեն մահացել է, բայց ինձ չձերբակալեցին այդ պահին, ես ինքնակամ եմ գնացել ոստիկանություն»,–ասաց նա։

Իլարիոնի խոսքով՝ կինը հոգեկան շեղումներ ուներ և դեղեր էր ընդունում, սակայն ինքը աչք է փակել դրա վրա, քանի որ վստահ է եղել, որ Քրիստինեն կփոխվի։

Ամբաստանյալը խնդրեց դատարանին՝ իր նկատմամբ հնարավորինս մեղմ պատժաչափ նշանակել՝ հավելելով, որ զղջում է կատարվածի համար։

Նշենք, որ դատաքննության ընթացքում Քրիստինեի հարազատները երբևէ չեն ներկայացել դատարան։ Գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված Քրիստինեի հայրը դատարանին հասցեագրված դիմումում հայտնել է, որ դատարանից որևէ պահանջ չունի, պատժաչափի ընտրությունը թողնում է դատարանի հայեցողությանը, ինչպիսի դատավճիռ որ կայացնի դատարանը՝ չի բողոքի։

Հաջորդ դատական նիստում ամբաստանյալը հանդես կգա վերջին խոսքով։

դիտվել է 469 անգամ
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լ... Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ական... Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փ... Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ ... Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵ... «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է.... Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռ... Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մաս... «ԱՄՆ-ն չի ձգտում զսպել Չինաստանի զարգացումը».... Հատուկ զբոսայգիներ՝ շների համար Տեղափոխության դեպքում «Ռեալը» Մբապեին կարգելի... Շվեյցարիայի խորհրդարանը քվեարկել է Ուկրաինայի... Պայմանագրային 20 զինծառայողներ այցելել են ճան... Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan