Վալենսիայում 20 մարդ է տուժել օդանավի վթարային վայրէջքի ժամանակ
Իսպանական Վալենսիայում British Airways ավիաընկերության օդանավը, որը թռչում էր Հիթրոուից, վթարային վայրէջք է կատարել ծխարձակման պատճառով, հայտնում է Daily Mirror-ը:
Պատահարի հետեւանքով տուժել է 20 ուղեւոր: Օդանավը ծխարձակել է տեղական ժամանակով 19:00-ին: Օդանավի ուղեւորներին տարհանել են փչովի սանդուղքներով, երեք մարդու տեղափոխել են հիվանդանոց՝ ծխից թունավորվելու պատճառով: