Մասշտաբային որսը ձկներին ստիպել է ավելի արագ էվոլյուցիայի ենթարկվել
Առևտրային ձկների բազմաթիվ տեսակներ առավել արագ են էվոլյուցիայի ենթարկվում ինտենսիվ կոմերցիոն որսի հետևանքով, գրում է Planet- today-ը՝ Science ամսագրի վրա հղումով:
ԱՄՆ Քորնելի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդու կողմից ճնշման արդյունքում ձկների մոտ նկատելիորեն փոխվում է գենետիկ մի շարք հաջորդականություններ, որոնք պատասխանատու են աճի և շրջակա միջավայրի տարբեր պայմանների ադապտացմանը:
Ամերիկացի հետազոտողների խոսքով՝ ինտենսիվ որսը ձկներին ստիպում է առավել արագ գործել և հակազդել այդ սպառնլիքներին՝ էվոլյուցիայի տեմպերի արագացման օգնությամբ: Օրինակ՝ ձկները կարող են առավել փոքր դառնալ, որպեսզի չհայտնվեն ձկնորսական ցանցում: Դա ամենանկատելի օրինակն է, սակայն կան նաև կենսաբանական փոփոխություններ, որոնք սադրում է մարդը: