Մոսկվայի ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է մարդու իրավունքների հարցով Խորհրդի անդամի
Մոսկվայի Պուշկինսկի հրապարակում ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է մարդու իրավունքների հարցով Խորհրդի անդամ Իգոր Կալյապինին, հաղորդում է Meduza-ն:
Նշվում է, որ նրան ձերբակալել են հարցազրույց տալու ժամանակ:
Այսօր Մոսկվայում հերթական չարտոնված ակցիան է անցկացվել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ձերբակալվածների թիվը հասնում է 600-ի: