Ստամբուլի կոնվենցիան սպառնում է հայերի ազգային նույնացմանը. Արմինե Ֆանյան
Ստամբուլի կոնվենցիան սպառնում է հայերի ազգային նույնացմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արմինե Ֆանյանը:
Նրա խոսքով՝ կոնվենցիայում շատ տերմիններ աղավաղված են, այդ թվում՝ ընտանեկան միասնություն տերմինը, եւ բացառված չէ, որ ԼԳԲՏ ներկայացուցիչները կկարողանան ընտանիքի պոտենցիալ բջիջներ ճանաչվել:
«Կոնվենցիայում ասվում է, որ զոհերի շրջանակները, որոնք պետք է հատուկ պաշտպանություն ստանան, կարող են ընդլայնվել, եւ եթե կանայք ասեն, որ իրենց տղամարդ են զգում կամ հակառակը, ապա հանրությունը պետք է դա ընդունի: Ինչ վերաբերում է անձի պաշտպանությանը, ապա, ըստ օրենքի, ոչ ոք չի ենթարկվում խտրականության ոչ մի սկզբունքով, այդ թվում՝ սեռական կողմնորոշվածություն, այդ պատճառով այդ իմաստով կոնվենցիայի վավերացումն անիմաստ է»,- նշել է նա: