Ողբերգական դեպք Վեդիում. մահացել են 29–ամյա ծննդկանն ու նորածինը
Արարատի մարզի Վեդի քաղաքի ծննդատանը երեկ՝ օգոստոսի 1–ին 29–ամյա ծննդկան է մահացել:
Բժիշկներին չի հաջողվել փրկել նաև նորածնի կյանքը: Մեր տեղեկություններով՝ կինը երրորդ երեխային էր սպասում։
Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնել է, որ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է այսօր առավոտյան։
Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։