Թեղուտի պոչամբարն անտեր է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Մեկ ամիս է` Թեղուտի հանքավայրը կրկին շահագործվում է: Սակայն պարզվում է` Թեղուտի հանքավայրի պոչամբարի վիճակի գնահատում մինչ օրս արված չէ, և պարզ չէ` շահագործման հետևանքով պոչամբարի պատվարը կփուլզվի, թե ոչ:
Եվ ավելին, պարզվում է` գերատեսչություններն իրենց տեղում չեն և իրար վրա են գցում տեխնիկական անվտանգությունը գնահատելու պարտականությունը: Երեկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, թե իրենք չեն այդ հարցերով զբաղվում, այլ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Իր հերթին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ իր ղեկավարած նախարարությունը Թեղուտի պոչամբարի տեխնիկական անվտանգության վերաբերյալ եզրակացություն տվել է, սակայն ռիսկերի մասին պետք է եզրակացություն տա արդեն Ջրային կոմիտեն:
Բայց Ջրային պետական կոմիտեից էլ պնդեցին, որ պոչամբարների պատվարներն իրենց հետ կապ չունեն: Մի խոսքով, պոչամբարն անտեր է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: