Լոնդոնում Դուբայի շեյխի և նրա կնոջ ապահարզանի գործով լսումներ են սկսվել
Լոնդոնում Դուբայի շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի և նրա կնոջ՝ Հայա Բանտ ալ Հուսեյնի ապահարզանի գործով լսումներ են սկսվել:
Հաղորդվում է, որ դատարանում, մասնավորապես քննվելու է ամուսինների ընդհանուր երեխաների խնամակալության հարցը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կինը թաքնվում է Բրիտանիայում և վախենում է իր կյանքի համար:
Հայա արքայադուստրը Դուբայի շեյխի թվով արդեն 3-րդ հպատակն է, որը փախչում է ԱՄԷ-ից:
Հայա արքայադուստրը ծնվել է Հորդանանում, կրթություն ստացել Բրիտանիայի մասնավոր դպրոցներում և մեծ ձեռքբերումնմեր ունի ձիասպորտում: Նա Հորդանանի թագավոր Աբդուլա 2-րդի խորթ քույրն է:
Հայա արքայադուստրը ամուսնացել է 2004-ին և դարձել 6-րդ կրտսեր կինը: 70-ամյա շեյխ միլիարդատերը տարբեր կանանցից 23 երեխաներ ունի: