Հայաստանի ԱԳՆ-ն այսօր վերջապես արձագանքեց. Արմեն Աշոտյան
Անպայման պիտի զինվոր զոհվի՞, որ մեր ԱԳՆ-ն դուրս գա իր «փիսո» վիճակից ու մռնչա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Երկու օրում հայ-ադրբեջանական սահմանին զոհվել է երկու հայ զինվոր, որից մեկը ինքնասպան է եղել, երկուսն էլ վիրավորվել են։ Հայաստանի ԱԳՆ-ն այսօր վերջապես արձագանքեց։
Անպայման պիտի զինվոր զոհվի՞, որ մեր ԱԳՆ-ն դուրս գա իր «փիսո» վիճակից ու մռնչա։ Դուշանբե, Դավոս, Պիտեր, Վիեննա, Միլան, Վաշինգտոն հանդիպումներին եւ դրանց արանքում չէի՞ք կարում ձեզ կոշտ պահել։
Իհարկե, ցավոք, հակառակորդը մշտապես է իրեն սադրիչ պահել, բայց, պարոնայք, ձեր վարած բանակցային գործընթացը միայն հավելյալ ջուր է լցրել իրենց ջրաղացին եւ թուլացրել մեզ»,–գրել է նա: