Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը կհանձնվեն գրասենյակ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը կհանձնվեն գրասենյակ ։ Այս մասին Operativ լրատվականին տեղեկացնում են Դատական դեպարտամենտից։
«Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը կհանձնվեն գրասենյակ եւ ըստ օրենքով սահմանված կարգի՝ համակարգչային ծրագրի միջոցով կվերաբաշխվեն», - տեղեկացնում են դատական դեպարտամենտից։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը տեղեկացրել էր, որ Ժամանակավորապես կասեցվել են Դավիթ Գրիգորյանի լիազորությունները :
ԲԴԽ–ն համաձայնել է դատավոր Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն :