Լոռիում գնացքի վագոնների վթարի հետևանքով այրված վառելիքը պատկանում է «CPS»-ին. վնասի չափը հաշվարկվում է
NEWS.am–ի տեղեկություններով՝ Լոռու մարզի Թումանյան կայարանի մոտակայքում գնացքի էլեկտրաքարշակների վագոնների վթարման եւ դրան հաջորդած հրդեհի հետեւանքով այրված վառելիքը պատկանում է «CPS oil քորփորեյշն» ընկերությանը։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել են ընկերությունից։
Նշենք, որ Լոռու մարզի Թումանյան կայարանի մոտ վառելիքով բեռնված ցիստեռներից 7–ը կողաշրջվել և այրվել էին։
Ընկերությունից հայտնել են, որ վնասի չափը հաշվարկվում է։
Հարցին՝ արդյոք բեռը ապահովագրված է, թե ոչ, «CPS»–ի ներկայացուցիչը պատասխանել է, որ ապահովագրման հարցը կարգավորվում է «Միջազգային բեռնափոխադրումների մասին» օրենքին համապատասխան կարգով։
Ընկերությունից նաև տեղեկացրել են, որ վերջին 7 տարվա ընթացքում սա երկրորդ նմանատիպ դեպքն է։
Հրդեհի հետևանքով՝ զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: