Յուրգեն Կլոպ․ Հաջորդ շաբաթ «Լիվերպուլն» ուրիշ գազան կլինի
Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ընկերական խաղում իտալական «Նապոլիից» 0։3 հաշվով պարտությունը։
«Տարօրինակ է, երբ բացակայում է 6 խաղացող։ Լավ չէ, որ նրանք բաց թողեցին ամբողջ նախապատրաստական փուլը։ Բայց մենք պատրաստում ենք մյուսներին այնքան լավ, ինչքան հնարավոր է։
Մենք պետք է նոր մրցաշրջանի հենց մեկնարկից առավելագույնը ցուցադրենք։ Լավ նորությունն այն է, որ մրցակիցները ուսումնասիրում են մեզ, իսկ մենք լավագույն կազմով չենք։ Հաջորդ շաբաթ մենք ուրիշ գազան կլինենք»,- Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Լիվերպուլի» ուժեղագույն ֆուտբոլիստները բացակայում են Ամերիկայի եւ Աֆրիկայի գավաթի խաղարկություններից հետո արձակուրդում լինելու պատճառով։