Կալիֆորնիայում փառատոնի ժամանակ տասնյակ մարդիկ տուժել են հրաձգությունից
Առնվազն երեք մարդ զոհվել, 60 հոգի տուժել է Կալիֆոռնիայի արեւմտյան Գիլռոյ քաղաքում ուտելիքի փառատոնի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից, տեղեկացնում է տեղի KSBW հեռուստաալիքը՝ հղում կատարելով քաղաքային իշխանություններին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Հրաձգությունը տեղի է ունեցել կիրակի երեկոյան։ Նախնական տվյալներով՝ 12 մարդ վիրավորվել է, մյուսները վնասվածքներ են ստացել։ Ականատեսների խոսքով՝ հրաձգությունից հետո խուճապ է սկսվել։
Կալանավորվել է հրաձգության մեջ կասկածվող մեկ մարդ, բայց ոստիկանությունը կարծում է, որ նա կարող էր հանցակիցներ ունեցալ։ Կալանավորվածի անունը չի նշվում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարվածը մեկնաբանել է Թվիթերում։ Նա ասել է, որ կրակողը կալանավորվել է, եւ կոչ է արել ամերիկացիներին «լինել զգույշ եւ խնայել իրենց»։