46-ամյա դարպասապահ Օսկար Պերեսն ավարտեց կարիերան (տեսանյութ)
Մեքսիկական «Կրուս Ասուլի» 46-ամյա մեքսիկացի դարպասապահ Օսկար Պերեսն ավարտեց կարիերան, որը տեւեց 26 տարի։ Նա անցկացրել է ավելի քան 700 հանդիպում, խփել է 2 գոլ։ Ամբողջ կարիերան անցկացրել է հայրենիքում։
1997-2010 թվականներին Օսկար Պերեսը հանդես է եկել Մեքսիկայի ազգային հավաքակում՝ դառնալով ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի եռակի հաղթող, Կոնֆեդերացիաների գավաթակիր, Ամերիկայի գավաթի խաղարկության արծաթե եւ բրոնզե մեդալակիր։