Մաշինը նստել եմ, վարչապետի հետևից ման եկել, որ ես էլ իրա Վարդավառը հարամ անեմ. Իջևանի դեպքերի պատճառով ձերբակալվածի կինը պահանջում է հանդիպում Վարչապետի հետ, այլապես «կփշրի» Կառավարոթյան շենքը (Տեսանյութ)
Մաշինը նստել եմ, վարչապետի հետևից ման եկել, որ ես էլ իրա Վարդավառը հարամ անեմ. Իջևանի դեպքերի պատճառով ձերբակալվածի կինը պահանջում է հանդիպում Վարչապետի հետ:
Բորբոքված կինը լրագրողին ասում է, որ ոտքով Երևան է գալու, Վարչապետի հետ հանդիպում է պահանջելու, և եթե վերջինս դուրս չեկավ, ինքը քարերով կառավարության շենքը փշրելու է.
Մանրամասն՝ տեսանյութում:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը, խուլիգանական դրդումներով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Իջևան քաղաքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, բղավել, հայհոյել են, վնասել նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, գործադրել բռնություն, որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի և մահակների գործադրմամբ, մարմնական վնասվածքներ են պատճառել հասարակական կարգի ապահովման նպատակով հիշյալ վայրում ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներին և չենթարկվելով վերը նշված հանցավոր գործողությունները դադարեցնելու՝ նրանց օրինական պահանջին՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, գործադրել են ինչպես կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր, այնպես էլ՝ վտանգավոր բռնություն: