ԱԺ բակում գորգեր լվանալուց հետո կարելի է զակատի փառատոն անել. Լիկա Թումանյան
Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիկա Թումանյանն իր Facebook-ի էջում գրել է.
«ԱԺ բակում գորգեր լվանալուց հետո կարելի է զակատի փառատոն անել, հետո պատուհան լվանալու մարաթոն կազմակերպել, բուրդ չփխելու մրցույթ, ու տարվա վերջում էլ՝ Տարվա տնային տնտեսուհի մրցանակաբաշխություն։
Գենդերային հավասարություն պահելու համար էլ կլինի երեք մրցանակ՝ կանանց, տղամարդկանց և երրորդ սեռի ներկայացուցիչների համար։
Կարմիր խնձորի ավանդույթը դեռ չգիտեմ ոնց ինտեգրել ԱԺ բակ․․․
P.S. Հակասական ազգ իմ․․․ մեկ տժժում են հայու գենի, ազգ-բանակի վրա, մեկ էլ որոշում են՝ հա ինչ, կայֆ բան ա գորգալվացումն ԱԺ-ում․․․ թե բա՝ ավանդույթ»։