Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում hուլիսի 25-ի ցերեկը, 26-ին` կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ին կնվազի 3-4 աստիճանով։
Ինչպես NEWS.am-ին ասել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հուլիսի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +19+21, վաղը ցերեկը՝ +33+35։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+27,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+27,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +30+33,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+27,
Լոռիում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +20+25,
Տավուշում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +25+30,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+27,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +32+34,
Արարատում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +34+35,
Արմավիրում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +34+35,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+27,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +34+35,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +22+25,
Արցախում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +27+32։