«Էյ էնդ Ար» տուրիստական ընկերության դիմաց բողոքի ակցիա Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման կապակցությամբ
Այսօր, հուլիսի 25-ին, «Էյ էնդ Ար» տուրիստական ընկերության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ քաղաքացիներ, ովքեր այդպիսով իրենց դժգոհությունն էին արտահայտում Հուրգադա–Երևան չվերթի չեղարկման կապակցությամբ։ Քաղաքացիներից մեկն ասաց, որոնք պետք է այսօր Երևանից մեկնեին Հուրգադա, սակայն չվերթը չի իրականացվել։
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով ժամը 13:40 -ի դրությամբ Հուրգադայում չի կարողանում տուն վերադառնալ մոտ հարյուր ՀՀ քաղաքացի:
Հիշեցնենք, որ հուլիսի 23–ին էլ չեղարկվել էին Երևան– Շարմ Էլ Շեյխ եւ հակառակ ուղղությամբ չվերթները։