Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով ժամը 13:40 -ի դրությամբ Հուրգադայում չի կարողանում տուն վերադառնալ մոտ հարյուր ՀՀ քաղաքացի. դեսպանություն
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։
Դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաեւ՝ փոխադրող ընկերության հետ եւ ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար։
Եգիպտոսում ՀՀ դեսպանության թեժ գիծն է՝ +20 120 705 0580: