Վրաստանը մտադիր է սուբսիդավորել Երևանի միջոցով Ռուսաստանից տարանցիկ չվերթները
Վրաստանի իշխանությունները պատրաստ են շուրջ 1․2 մլն եվրո՝ առանց ԱԱՀ-ի, հատկացնել Երևանի միջոցով Ռուսաստանից Թբիլիսի և Բաթումի տարանցիկ չվերթների համար։ Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության դիրքորոշումը։
Որոշման համաձայն՝ սուբսիդավորման մասին համաձայնագրերը կստորագրվեն առնվազն երկու ավիաընկերության հետ, որոնք Հայաստանով Ռուսաստանից Վրաստան են ուղևորվում։ Համապատասխան համաձայնագիրը պետք է ձևակերպի «Վրաստանի օդանավակայանների միավորում» պետական ընկերությունը։
Փաստաթղթերը կձևակերպվեն յուրաքանչյուր ուղղությամբ՝ առնվազն մեկ տարի ժամկետով, իսկ սուբսիդավորման հավակնող ավիաընկերությունը վրացական յուրաքանչյուր օդանավակայան պետք է շաբաթական առնվազն 2 չվերթ կատարի։
Յուրաքանչյուր ավիաընկերության հետ ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 600 հազար եվրոն։