Քեյփթաունում ռեստորանի այցելուներին որդերից պատրաստված ուտեստներ են առաջարկում (լուսանկարներ)
Հարավային Աֆրիկայում Mopane որդերն ավանդական ուտելիք է: Քեյփթաունի The Insect Experience ռեստորանն իր այցելուներին որդերից պատրաստված ուտեստներ է առաջարկում, հաղորդում է AFP-ը:
Ռեստորանը բացել է Gourmet Grub ընկերությունը, որն արդեն Քեյփթաունում ներկայացրել է միջատների կաթից պաղպաղակ:
Միջատներին բուծում են տեղացի ֆերմերներն ու ուղարկում ուղիղ ռեստորան: Շեֆ խոհարարներն իրենց ուտեստներում օգտագործում են Mopane որդերին:
Ռեստորանում նաեւ մատուցում են որդերից պատրաստված ֆրի, հումուսով եւ որդերով կրոկետներ: Իսկ որպես աղանդեր մատուցվում է սեւ ճանճի թրթուրներից պատրաստված պաղպաղակ: