Շատ եմ կարևորում Հայաստանի և Ուկրաինայի միջև փոխհամագործակցությունն ու հեռանկարայնությունը. Խերսոնի մարզի վարչակազմի ղեկավար Յուրի Գուսև
Երեկ՝ հուլիսի 18-ին, Խերսոնի մարզի վարչակազմի ղեկավար Յուրի Գուսևը հանդիպել է Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանի հետ, որը «Ագրոպորտ Հարավ Խերսոն — 2019» համաժողովի շրջանակում այցելել է Խերսոն, հաղորդում է AnalitikaUA.net-ը՝ վկայակոչելով Խերսոնի մարզի պետական վարչակազմին:
Հանդիպման ընթացքում Գուսևը նշել է երկու կողմերի միջև փոխադարձ կապերի մեծ կարևորությունը և հեռանկարայնությունը: «Շատ եմ կարևորում Հայաստանի և Ուկրաինայի միջև փոխհամագործակցությունն ու հեռանկարայնությունը»,- ասել է նա
Կողմերն անդրադարձել են մարզում հայկական համայնքի գործունեության հարցերին:
Նրանք ընդգծել են պետությունների և համայնքների միջև մշակութային, հումանիտար, տնտեսական ոլորտներում կապերի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը, քննարկել համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը: