«Եթե որոշեին համագործակցել մեզ հետ, ապա մենք 10 մաքրող կայանների փոխարեն արդեն 100-ը կտեղադրեինք». Յուրի Ջավադյան
«Սևան» ազգային պարկը թողնվել է բախտի քմահաճույքին, և եթե այնտեղ որոշեին համագործակցել մեզ հետ և աշխատել, ապա մենք 10 մաքրող կայանների փոխարեն, որոնք գտնվում են ռեստորանների տարածքում, արդեն 100-ը կտեղադրեինք։ Այս մասին Ազգային ժողովում, «Սևանա լճի խնդիրները և դրանց լուծման ուղիները» աշխատանքային բանավեճի ընթացքում, որը նախաձեռնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հուլիսի 17-ին ասել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային կից Սևանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը՝ պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, որը հետաքրքրվում էր փորձագետից, թե ինչ է արվել Սևանա լճի աղտոտումը թույլ չտալու համար «թավշյա հեղափոխությունից» հետո հանրապետության նոր իշխանությունների կողմից։
Մելքումյանն առաջարկեց այդ քննարկումներից հետո անդրադառնալ «Սևան» ազգային պարկի հարցին, բայց արդեն իրենց խորհրդարանական խմբակցության շրջանակում, և հետո կառավարություն ուղարկել հարցում նրա ապագայի վերաբերյալ։ «Այն, որ մեզ պետք է Ազգային պարկը, ակնհայտ է։ Ահա մենք էլ կճշտենք, իսկ հետո կտեսնենք, թե ինչպես կձևավորենք այն»,- ամփոփել է պատգամավորը։