Դաժան ավտովթար Գելենջիկի մոտ. Զոհված ընտանիքը եկել էր Հայաստանից
Ռուսաստանի Գելենջիկ քաղաքի մոտ այսօր՝ հուլիսի 17-ի գիշերը տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհվել է 4 մարդ, որոնցից երկուսը երեխաներ են, հաղորդում է «Կուբանի նորություններ» կայքը:
Ոստիկանության նախնական տեղեկություններով, հուլիսի 16-ին ժամը 23.40-ի սահմաններում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ջուգբայից ուղևորվելիս է եղել Գելենջիկ: Մ-4 ավտոմայրուղու 1453-րդ կմ-ին վարորդը կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ու բախվել ծառին:
Վթարի հետևանքով ստացված վնասվածքներից զոհվել է 4 մարդ:
Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով զոհվել է հայաստանցի մի ընտանիք՝ 28-ամյա տղամարդը, նրա կինը և երկու դուստրերը՝ 7 և 5 տարեկան: