Microsoft-ը տհաճ անակնկալ կմատուցի իր սերվիսների օգտատերերին
Ամերիկյան Microsoft կորպորացիան մտադիր է փոխել օգտատերերի հետ համաձայնագիրը, որում կհայտնվի նոր կանոն չօգտագործվող աքաունթների համար, տեղեկացնում է Inforeactor-ը։
Այս մասին գրված է կորպորացիայի պաշտոնական կայքում։ Հայտնի է դարձել, որ Microsoft ընկերությունը որոշում է կայացրել փոխել օգտատիրական համաձայնագրի պայմանները։ Նոր կանոններով՝ օգտատիրոջ աքաունթը կհանվի այն ժամանակ, երբ դրանում ավելի քան երկու տարի ակտիվություն չնկատվի։ Հին պայմանները ենթադրում էին այն աքաունթների հեռացում, որոնք ակտիվ չեն եղել ավելի քան 5 տարի։
Փաստաթղթում նշված է, որ օգտատերը պարտավոր է աքաունթի ակտիվություն պահել Microsoft-ում։ Խոսքն այդ թվում նաեւ Xbox օգտատերերի աքաունթների մասին է։ Պետք է նաեւ համակարգում նոր կանոնների ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում նույնականացվել։ Նոր փոփոխությունները կսկսեն գործել օգոստոսի 30-ից։ Շատերը նման որոշումը կապում են այն բանի հետ, որ գոյացել է կարճ հասանելի անունների դեֆիցիտ Games Pass-ի նոր օգտատերերի եւ ապագա ամպային Project xCloud սերվիսի համար։
Մինչ այդ iReactor-ը տեղեկացրել էր, որ Microsoft-ն անսպասելի հրապարակել է տիզերային հոլովակ՝ նվիրված Windows 1.0 համակարգին, որը թողարկվել է 1985-ին։ Ցանցի օգտատերերը իրարանցման մեջ են ընկել եւ հարցերի տարափ են ուղղել ընկերությանը։ Պարզվել է՝ Microsoft-ը Netflix ստուդիայի հետ համատեղ ստեղծում է մի ինչ-որ ապրանք, որը կապված է ամերիկյան նոր սերիալի՝ Stranger Things տիեզերքի հետ։