2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում գործող «Թեժ գծի» 010 55 20 18 հեռախոսահամարով ստացվել է 64 ահազանգ
2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում գործող «Թեժ գծի» 010 55 20 18 հեռախոսահամարով ստացվել է 64 ահազանգ, որոնցից 18-ը վերաբերել է բուսական, 20-ը՝ կենդանական աշխարհներին, 26-ը՝ շրջակա միջավայրի պահպանությանը, ստացվել է նաև 5 հարցում և քաղաքացիների կողմից՝ 55 գրավոր դիմում։
Բարձրացված բոլոր հարցերին պատասխանատուների կողմից տրվել է
սահմանված ընթացք, տրամադրվել է խորհրդատվություն, իրականացվել է
արագ արձագանքում։
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 882 իրավախախտման
դեպք, որոնց վերաբերյալ կայացվել է 432 վարչական որոշում, 227 գործ
ուղարկվել է իրավապահ մարմիններին, 66-ը՝ կարճվել է, մնացած գործերն
ընթացքի մեջ են։