ՃՏՊ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ
Հուլիսի 14-ին, ժամը 05:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել,
որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ.
անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական
հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., ծնված
1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 100 մ)
ձորը:
Փրկարարները ձորից դուրս են բերել երկու ուղևորներին, ովքեր հոսպիտալացվել
են Քաջարանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են
միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի
փականը: