Աֆրիկայի ամենահարուստ մարդը ԱԳ-ի կիսաեզրափակիչում Նիգերիայի թիմի ամեն գոլի համար խոստացել է 50 հազար եվրո
Աֆրիկայի ամենահարուստ մադր Ալիկո Դանգոտեն խոստացել է ֆուտբոլի Նիգերիայի հավաքականին վճարել 50 հազար եվրո Աֆրիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Ալժիրի հավաքականին խփած ամեն գոլի համար։ Թիմերը կհանդիպեն հուլիսի 14-ին։
Ալիկո Դանգոտեի կարողությունը 10,2 միլիարդ դոլար է։
Եգիպտոսում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչում Նիգերիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթել էր հարավաֆրիկացիներին։
Տեսանյութն՝ այստեղ: