Ոստիկանները բերման են ենթարկել երկու թմրամոլների
Հուլիսի 10-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, Կոմիտասի պողոտայից, ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Սիլիկյան թաղամասի եւ Քանաքեռ ՀԷԿ-ի բնակիչ, 22-ամյա երկու երիտասարդի, երկուսն էլ խոհարար:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ստվարաթղթով փաթեթավորված դեղնականաչավուն զանգված եւ բժշկական կաթոցիչ, որոնք առգրավվել են:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: