Քիչ առաջ Դավթաշենում շենքերից մեկի վերելակը ընկել է. ներսում քաղաքացիէ եղել
Հուլիսի 11-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը հոսանքի տատանումից խափանվել է, ներսում քաղաքացի կա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական
հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Վերելակավարը բացել է դուռը և քաղաքացուն դուրս բերել վերելակից:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն: