Ինչից ,է որ մամուլն ու հանրությունը կարող են պահանջել կառավարությունների բացարձակ թափանցիկ գործունեությունը, իսկ երբ հակառակն է արվում, համարվում է ճնշում մամուլի դեմ. Մ. Փաշինյան
ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել կառավարությունների բացարձակ թափանցիկ գործունեությունների վերաբերյալ:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Իսկ ինչից է որ մամուլն ու հանրությունը կարող են պահանջել կառավարությունների բացարձակ թափանցիկ գործունեությունը, իսկ երբ հակառակն է արվում, դա համարվում է ճնշում մամուլի դեմ: Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ֆինանսավորվում կամ գործում այն լրատվական կայքերը, որոնք նրանք ընթերցում են ու որոնց նյութերին նրանք հավատում են:
Կան լրատվականների ներկայացուցիչներ, որ մտածում են իրենք այնքա~ն դիպուկ են իրենց բովանդակության մեջ, որ արժանանում են «ճնշումների»:
Երբ խոսվում է բովանդակության որակի մասին, դա ևս համարում են «ճնշում»:
Եվ այդ «ճնշումը» իրենք ներկայացնում են այնպես ինչպես ուզում են և կապում են իրենց բարի, ընդդիմադիր, ազնիվ ու միայն ճիշտը ներկայացնող համբավի հետ»: