Վրաստանից Հայաստան են տեղափոխում վթարից տուժած երեխային
Վրաստանում հուլիսի 7–ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած քաղաքացուն՝ Մ. Մ. (13 տր.) Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բրիգադը տեղափոխում է Հայաստան։ Այս մասին ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Հայաստան տեղափոխող շտապ օգնության մեքենան արդեն հատել է հայ-վրացական սահմանը։
Նշենք, որ 13–ամյա տղան Վրաստանում մնացած վերջին տուժածն է: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Միացված է արհեստական շնչառություն:
Նշենք, որ մինչև այժմ նույն վթարից 4 տուժած տեղափոխվել է Հայաստան։
Նրանցից երկուսը բուժում ստանալ «Սուրբ Աստվածամայր» բժկական կենտրոնում, երկուսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում։
Հիշենենք, որ վթարի հետևանքով մահացել էր երեք մարդ, մեկ կին և երկու երեխա։