Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր...

Ոչ մի այլաբանություն, միայն կյանք. Կառլոս Ռեյգադասի «Մեր ժամանակը»՝ «Ոսկե ծիրանում»

Երեւանյան «Ոսկե ծիրան-2019» կինոփառատոնում տեղի ունեցավ պրեմիերա։ Ներկայացվեց «Մեր ժամանակը» ֆիլմը, որի ռեժիսորը մեքսիկացի Կառլոս Ռեյգադասն է՝ այն նույն Ռեյգադասը, որը Կաննի փառատոնում «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում մրցանակի արժանացավ «Խավարից հետո լույս» ֆիլմի համար, նույն Ռեյգադասը, որին քննադատները հաճախ «նախատում» են ավելորդ կոշտության եւ իրատեսականության, մարդկային լրջագույն խնդիրների հանդեպ հեգնական վերաբերմունքի համար… Կարճ ասած՝ կյանքի ճշմարտություններն ազնվորեն ներկայացնելու համար...

Երեկ նրա արվեստի երկրպագուները հավաքվել էին KinoPark-ի դահլիճում։ Դիտումից հետո նա հաճույքով խոսեց հանդիսատեսի հետ։ Բայց այդ մասին ավելի ուշ...

Հետաքրքիր փաստ. Կառլոս Ռեյգադասը կինոռեժիսուրայով է զբաղվել ոչ անմիջապես։ Նա իրավունք է ուսումնասիրել Մեխիկոյում, այնուհետեւ դիվանագիտական ծառայության է անցել Լոնդոնում եւ Բրյուսելում։ Իսկ կինեմատոգրաֆիայի մեջ խորասուզվել է 2002 թվականին Անդրեյ Տարկովսկու ֆիլմերի ազդեցությամբ։ Առաջին իսկ «Ճապոնիա» ֆիլմով մասնակցել է Կաննի կինոփառատոնին՝ ստանալով «Ոսկե կինոխցիկ» մրցանակը։ Նրա հաջորդ 2 աշխատանքները 2005 եւ 2007 թվականներին մասնակցել են Կաննի կինոփառատոնի հիմնական ծրագրին, ընդ որում՝ «Համր լույսը» 2007-ին արժանացել է ժյուրիի մրցանակին։

Ինչ վերաբերում է երեք ժամ տեւողությամբ «Մեր ժամանակները» կինոնկարին, ապա 2018 թվականի սեպտեմբերին Վենետիկի կինոփառատոնում այն պայքարել է «Ոսկե առյուծի» համար՝ մրցակցելով Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմի հետ։ Մրցանակն այդ ժամանակ բաժին հասավ «Ռոմային», բայց կինոքննադատները Ռեյգադասի ֆիլմն անվանեցին «անհամաչափ պատասխան կատարելության չափանիշներին»։

 

Գլխավոր հնարքներից մեկը. ռեժիսորը կինոնկարում գլխավոր դերերը վստահել է ոչ թե պրոֆեսիոնալ դերասանների, այլ ինքն իրեն եւ իր կնոջը՝ իր ֆիլմերի մոնտաժող Նատալի Լոպեսին։ Զույգը մարմնավորել է ամուսիններ Խուանին եւ Էսթերին՝ մտավորականներ, որոնք հրաժարվում են քաղաքային աղմկոտ կյանքից եւ ընտանիքով տեղափոխվում խուլ ռանչո։ Ի դեպ, երեք հմայիչ երեխաները Ռեյգադասի եւ Լոպեսի զավակներն են... Ամուսինները միմյանց դիմում են ոչ այլ կերպ, քան «ամորե». նրանց հարաբերություններում նույնիսկ ինչ-որ սրտառուչ բան կա, եւ սկզբում բացարձակապես նկատելի չէ, որ նրանք ճգնաժամ են ապրում։ Ընդ որում՝ ֆիլմի կենտրոնական թեման ամուսնական դավաճանությունն է, դիտման առաջին կես ժամը հանդիսատեսը հետեւում է ընտանեկան իդիլիային. երեխաները խաղում են ցեխի մեջ, երջանիկ ծնողները կատարում են սովորական ընտանեկան պարտականություններ։ Միայն թե անհանգստությունը Խուանի դեմքին մատնում է խաբկանքը։ Յուրաքանչյուր սյուժետային պտույտից ակնհայտ է դառնում. ամուսինը սիրում է կնոջն այնքան ուժեղ, որ վախենում է կորցնել նրան։ Դրա համար էլ, երբ հորիզոնում հայտնվում է համակրելի ամերիկացի Ֆիլը, Խուանը որոշում է իրենց ամուսնությունը դարձնել ազատ։ Այո, նրան տանջում է խանդը, այո, նրա համար ցավալի է, բայց խնդրում է Ֆիլին Էսթերի համար լինել լավ սիրեկան...

Կառլոս Ռեյգադասի ներկայությունը «Ոսկե ծիրանում», համաձայնեք, ավելի քան նշանակալի իրադարձություն է։ Զարմանալի վարպետը նաեւ զուգորդվում է կուլտային ռեժիսորների «նոր մեքսիկական ալիքի հետ», ինչպիսին են Ալֆոնսո Կուարոնը, Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, Գիլյերմո դել Տորոն... «Մեր ժամանակը» ֆիլմի պրեմիերայից հետո Ռեյգադասը հայ հանդիսատեսի եւ լրագրողների հետ խոսեց առհասարակ կինոյի եւ արվեստի մասին... Պատմեց, որ իր ու ընտանիքի համար նկարահանման գործընթացը, ինչպես ասում են, հաճույք է։ «Մենք ասես՝ միասին արձակուրդ ենք գնացել»,- ասաց նա՝ նկատելով, որ միաժամանակ ռեժիսորի եւ դերասանի դերում լինելը իրականում հիմնականում թեթեւացրել է խնդիրը․ «Ես ստիպված չեմ եղել ինչ-որ բան բացատրել դերասաններին, ես հաստատ իմացել եմ՝ ինչ եւ ինչպես պետք է անել»։

Տարօրինակ է, բայց չնայած լուրջ հուզական պահերին ու որոշակի դրամատիզմին, ֆիլմը լիովին զուրկ է ճնշվածությունից եւ ողբերգականությունից... Սա կյանքն է՝ երբեմն հուսալքող շրջադարձերով, որոնցում, սակայն, չարժե փնտրել թաքնված իմաստ։ Ասենք՝ կինոքննադատներն արդեն հասցրել են «Մեր ժամանակներում» տեսնել ինքնակենսագրականության եւ ինքնավերլուծության տարրեր, թեեւ ինքը՝ Ռեյգադասը, նման սին ենթադրություններից եւ դատողություններից ամեն կերպ փորձում է խուսափել։ Եվ, ի դեպ, նկատեց, որ եթե ամուսնության մեջ դավաճանություն չկա էլ, ապա, գոնե, դավաճանության վախը հարաբերություններում առկա է միշտ, եւ դա, ըստ էության, խթանում է կյանքը։ Առանց պաթոսի, շինծու լրջության Ռեյգադասը խորհուրդ տվեց կինոնկարում չփնտրել փոխաբերական իմաստ, այլաբանություններ, ենթատեքստեր եւ բարոյախրատական ուղերձներ։ Նա առհասարակ չի սիրում բացատրել, թե ինչու։ Նրա առաքելությունը կինո նկարելն է. դիտեք, ունեցեք ապրումներ, ծիծաղեք, տխրեք, եզրակացություններ արեք ինքներդ... Իսկ ավելի լավ է՝ առհասարակ առանց դրա։






 

դիտվել է 343 անգամ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan