Marriott հյուրանոցների ցանցը տուգանվել է 99 մլն ֆունտ սթերլինգով
ԱշխարհMarriott հյուրանոցների ցանցը տուգանվել է 99 մլն ֆունտ սթերլինգով՝ մոտ 339 մլն հաճախորդների տվյալների խախտման համար, հաղորդում է AP-ը:
Տվյալների արտահոսքը ենթադրաբար տեղի է ունեցել 2014թ. Starwood հյուրանոցների համակարգերում: Marriott-ը Starwood-ը գնել էր 2016թ.-ին:
Անցած տարի Եվրոպայում տվյալների պաշտպանության մասին ընդհանուր դրույթ էր սահմանվել, որը հնարավորություն էր տալիս խոշոր տուգանքներ սահմանել տվյալների արտահոսքի համար: