Նեթանյահուն Իրանին զգուշացրել է, որ գտնվում է իսրայելական ավիահարվածների հասանելիության սահմանում
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանին զգուշացրել է, որ գտնվում է իսրայելական ավիահարվածների հասանելիության սահմանում, հաղորդում է Reuters-ը:
«Իրանը վերջին շրջանում սպառնում է ոչնչացնել Իսրայելին: Հարկ է հիշել, որ այդ ինքնաթիռները կարող են Մերձավոր Արեւելքի ցանկացած կետ հասնել, ներառյալ՝ Իրան, եւ, իհարկե, Սիրիա»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա, ապա Իսրայելը կես ժամում կոչնչացվի: