Բժշկուհի տեղավորելու պատրվակով՝ գումար է հափշտակել. Նարեկ Վանեսյանի գործով մանրամասներ
«Իջևան Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրենի վերաբերյալ գործը դատարանում է։ Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն՝ Նարեկ Վանեսյանը 2015թ մայիսի 29-ից մինչև 2015թ հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով «Իջևան Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությումբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Իջևան քաղաքի բնակչուհի Ալլա Ասիրյանին որպես բժշկուհի տեղավորելու պատրվակով խաբեությամբ Ալլա Ասիրյանինց հափշտակել է 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քաղաքացուն պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Գործը մակագրվել է Տավուշի մարզի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանին։
Նշենք, որ Վանեսյանը «Իջևան Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրե է 2015թ. 6 ամիս ժամկետով։ Այնուհետ Վանեսյանը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը։
2018թ. հոկտեմբերին Նարեկ Վանեսյանը տնօրենի պաշտոնից ազատման դիմում էր գրել Բժշկական համալսարանում կայացած միջոցառման ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո։
Հիշեցնենք, Operativ լրատվականը այսօր իր Մամուլ բաժնում էլ տեղեկացրել էր, որ Արսեն Թորոսյանի մտերիմ ընկեր Նարեկ Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել: