Զոդի կամրջի մոտ մահացածներից մեկը Սուրենավանի 20-մյա բնակչուհի է. նա դասից վերադառնալիս է եղել. Նոր մանրամասներ հուլիսի 6-ի ողբերգական վթարից
Հուլիսի 6-ին Արարատի մարզում Զոդի կամրջի մոտ տեղի ունեցած վթարից մահացածներից մեկը Սուրենավան գյուղի բնակիչ 20-ամյա Աստղիկ Ավետիսյանն է: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Սուերնավանի գյուղապետ Կարո Կարապետյանը:
Նա ասաց, որ 20-ամյա Աստղիկը Արարատ քաղզաքում քոլեջում էր սովորում եւ դասից տուն վերադառնալիս է եղել: Աստղիկն ունի իրենից մեծ երկու եղբայր եւ կրտսեր քույր:
Գյուղապետն ասաց, որ ողբերգական վթարից մահացած 20-ամյա հուղարկավորությունն այսօր տեղի կունենա:
Նշենք, որ մահացածներից 21-ամյա Ժենյան եւս Սուրենավանից էր, նա ամուսնու հետ է եղել, ամուսնու վիճակը ծանր է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդեց, որ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով Երևան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարին, ասել է, թե՝ Երևի ճիշտ է օգտագործել ոչ թե գազ, որը էժան է, այլ դիզվառելիք, որն այդպիսի բռնկում չի առաջացնի