Դանի Ալվեսը 40 տիտղոս նվաճած առաջին ֆուտբոլիստն է
36-ամյա բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը կարիերայի ընթացքում նվաճեց 40 տիտղոս։
Ալվեսը Բրազիլիայի հավաքականի հետ երկրորդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը։ Երկու անգամ էլ նա ազգային թիմում դարձել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հաղթող։
36 տիտղոս էլ Ալվեսը նվաճել է «Սեւիլիայի», «Բարսելոնայի», «Յուվենտուսի» եւ ՊՍԺ-ի հետ։