170 կգ կշռող կնոջը շտապ օգնության մեքենայի մոտ հասցնելու համար բժիշկներին անհրաժեշտ է եղել հատուկ սարքավորում
Լոնդոնի 43-ամյա բնակչուհի էլիզաբեթ Ջեքսոնը տառապում է ճարպակալմամբ, ինչի հետևանքով նա գրեթե զրկված է շտապօգնության ծառայությունից օգտվելու հնարավորությունից:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, կնոջ քաշը 170 կգ է: Ոտքերի հետ խնդիրներ ունենալու պատճառով էլիզաբեթն ուներ հիվանդանոցում հետազոտվելու կարիք, սակայն ի վիճակի չէր ինքնուրույն հասնելու մինչև շտապօգնության մեքենան, ինչի համար անհրաժեշտ էր հրավիրել լավ մարզված չորս բուժակներից կազմված թիմ, որոնք պետք է հիվանդին աստիճաններով իջեցնեին:
Իրավիճակը բարդացնում էր հանգամանքը, որ էլիզաբեթի շենքում աստիճանը չափազանց նեղ էր: Արդյունքում բուժակերներն օգտվել էին փրկարարական Mediwrap Heavy Duty պարկից, որը պատրաստված է 300 կգ ծանրության դիմացող գերամուր կտորից: Բավականին բարդ և վտանգավոր գործողությունների արդյունքում հաջողվել էր կնոջը մոտեցնել մեքենային։