Եգիպտոսի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահն ու հավաքականի մարզիչը հեռացել են պաշտոններից
Եգիպտոսում անցկացվող ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Հարավային Աֆրիկայի թիմին 0։1 հաշվով պարտվելուց հետո Եգիպտոսի հավաքականի մեքսիկացի գլխավոր մարզիչ Խավյեր Ագիրեն հրաժարական է ներկայացրել։
Եգիպտոսի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավար Հանի Աբո Ռիդան, կազմակերպության տեխնիկական եւ վարչական շտաբերի բոլոր անդամները նույնպես հեռացել են պաշտոններից, հաղորդում է Goal.com-ը։
Ագիրեն Եգիպտոսի հավաքականը գլխավորել էր 2018թ․ աշխարհի առաջնությունից հետո։ 2004 թվականից հետո առաջին անգամ Եգիպտոսի հավաքականը չկարողացավ դուրս գալ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։