10 րոպեում 71 հոթ դոգ. ԱՄՆ-ում կայացել է հոթ դոգ ուտելու առաջնությունը
Տղամարդկանց շրջանում հոթ դոգ ուտելու առաջնության հաղթող է ճանաչվել Ջո Չեսթնաթ Չելյուսթին, որը կերել է 71 նրբերշիկով հաց 10 րոպեի ընթացքում, հաղորդում է ESPN-ը:
Նշվում է, որ Չեսթնաթը մի քանի տարի է այդ առաջնության անփոխարինելի հաղթողն է, սակայն անցած տարի նրան չի հաջողվել ուտել 75 հոթ դոգ:
Կանանց շրջանում հաղթել է Միքո Սուդոն, որը ճանաչվում է որպես չեմպիոն արդեն վեց տարի շարունակ: Նա կարողացել է «կուլ տալ» 31 հոթ դոգ: