Ադելը կասկածվել է բաժանումից հետո նոր սիրավեպ ունենալու մեջ
Հանրահայտ բրիտանացի երգչուհի Ադելը, ով վերջերս բաժանվել է իր ամուսին Սայմոն Կոնեկիից, նկատվել է անհայտ տղամարդու հետ զբոսնելիս։ ԶԼՄ-ները միանգամից տեղեկություններ տարածեցին այն մասին, որ 31-ամյա աստղը նոր զուգընկեր ունի, սակայն պարզվել է, որ նրա ուղեկիցը երգչուհու մտերիմ ընկեր Փոլ Դրեյթոնն է՝ գրում է The Sun-ը։
Պապարացիները լուսանկարել են Ադելին լոնդոնյան Հայթ-փարքում երաժշտական փառատոնի ժամանակ։ Բրիտանուհին քայլում էր ձեռք-ձեռքի տված տղամարդու հետ և ժպտում լուսանկարողներին։