Կորեացի դերասանուհուն Թաիլանդում ազատազրկում է սպառնում պատահաբար հազվագյուտ կակղամորթ որսալու համար
Հարավկորեացի 23-ամյա դերասանուհի Լի Յուլ-յումին Թաիլանդում ազատազրկում է սպառնում պատահաբար հազվագյուտ կակղամորթ որսալու համար: Կակղամորթը հայտնվել է նրա ձեռքին Չաո Մայ ազգային պարկում հեռուստաշոուի նկարահանումների ժամանակ, հաղորդում է Fox News-ը:
Շոուի ժամանակ պատահաբար նրա ձեռքին է հայտնվել կակղամորթը, եւ դերասանուհին բղավել է՝ «Ես գտա այն»:
Ազգային պարկի տնօրենը Associated Press-ին հայտնել է, որ հայց է ներկայացրել դերասանուհու դեմ՝ կապված շրջակա միջավայրի պահպանման օրենքի խախտման հետ:
Աղջկան կարող է 4 տարվա ազատազրկում սպառնալ:
Ազգային պարկում տեղեկացել են, որ դերասանուհին լուսանկարվել է կակղամորթի հետ եւ լուսանկարները հրապարակել սոցցանցերում: