Բաբելոնը ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
Ժամանակակից Իրաքի տարածքում գտնվող Բաբելոն հնագույն քաղաքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Որոշումը կայացվել է հուլիսի 5-ին Բաքվում Համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նստաշրջանում։ Տեղեկությունը հրապարակվել է կազմակերպության Twitter-ում:
Իրաքը գրեթե երեք տասնամյակների ընթացքում ջանքեր էր գործադրում, որ Բաբելոնը հայտնվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում:
Բաբելոնը հինավուրց Մեսոպոտամիայի քաղաքներից մեկն է, որը գտնվում է պատմական Աքադի շրջանում: Դա Հին աշխարհի կարևոր քաղաքական, տնտեսական, մշակութային և կրոնական կենտրոն էր:
Նրա ավերակները գտնվում են Բաղդադից 90 կմ հեռավորության վրա, տարածքը 10 քառ․ կմ է կազմում: