ԿԺԴՀ-ում բանտարկությունից հետո մահացած ուսանողի ընտանիքը պահանջում է իրեն տալ ԿԺԴՀ-ի ամենախոշոր նավը
Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում բանտից ազատվելուց հետո մահացած Օտտո Ուոմբիերի ծնողները հայց են ներկայացրել դատարան՝ ԱՄՆ-ի կողմից կալանավորված կորեական նավը իրենց հանձնելու նպատակով՝ որպես Փհենյանի կողմից 500 մլն դոլար փոխհատուցման մասնակի մարում։ Այս մասին հաղորդում է CNN- ը:
Խոսքը ԿԺԴՀ խոշորագույն նավերից մեկի՝ Wise Honest-ի մասին է։
Ավելի վաղ ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը հաղորդել էր նավը կալանավորելու մասին` մեղադրելով հանրապետության դեմ գործող միջազգային պատժամիջոցների ռեժիմի խախտման մեջ: Ամերիկյան իշխանությունները պնդում են, որ նավը ԿԺԴՀ-ից ածուխ է արտահանել այլ երկրներ, ինչը արգելված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով: