Բրիտանացին որսացել է ռեկորդային 105 կգ կշռող սիամական ծածան
Թաիլանդում բրիտանացի ձկնորս Ջոն Հարվին որսացել է աշխարհում ամենամեծ սիամական ծածան կամ հսկայական լոքո, գրում է Daily Mail-ը:
Պարբերականի տվյալներով՝ ձուկը կշռում էր շուրջ 105 կիլոգրամ:
Այդկերպ ձկնորսը սահմանել է համաշխարհային ռեկորդ. ավելի վաղ որսած ամենախոշոր սիամական լոքոն կշռել էր 4.5 կիլոգրամով պակաս:
Տղամարդու խոսքով՝ ձուկը ջրից դուրս հանելու համար նրան անհրաժեշտ էր շուրջ կես ժամ:
«Այն գրեթե չէր դիմադրում, խնդիրը քաշն էր: Ես շատ էի նյարդայնանում, քանի որ չէի ցանկանում սխալվել»,-պատմել է նա: