«AntiFake»-ի կազմակերպած ակցիայի մասնակիցները պայթեցրին փուչիկներ՝ պաշտոնյաների նկարներով
Բաղրամյան 26-ի դիմաց «AntiFake»-ի և «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ ակցիայի մասնակիցները պայթեցրին փուչիկներ, որոնց վրա պատկերված էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը: Առաջինը փուչիկը պայթեցրին Վալերի Օսիպյանի նկարով, քանի որ ոստիկանապետը հորդորել էր դադարեցնել ակցիայի մասնակիցներին դադարեցնել ակցիան։ Բողոքի ակցիայի մասնակիցները փուչիկները պայթեցնելուց հետո քաղաքացիներին նվիրեցին ՀՀ Սահմանադրության օրինակներ:
Նշենք, որ այսօր՝ հուլիսի 5-ին, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը մի խումբ քաղաքացիների հետ, Սահմանադրության օրվան նվիրված, ակցիա է իրականացնում նախագահական նստավայրի մոտ: Ակցիայի մասնակիցները ՀՀ նախագահի Արմեն Սարգսյանին մեղադրում են Սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ նշելով, որ վերջինս նաեւ աչք է փակում սահմանադրական կարգը խախտողների քայլերի վրա: