Դատավոր Վարդան Գրիգորյանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում լրագրողների համար
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 4–ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում ընթացող դռնբաց դատական նիստի ընթացքում փորձեց խոչընդոտել լրագրողների աշխատանքը։ Դատավոր աշխատելու 20 տարվա փորձ ունեցող Գրիգորյանը վրդովվել էր այն հանգամանքից, որ լրագրողներն առանց իր թույլատվության և ներկայանալու փորձել են ձայնագրառում իրականացնել։
«Դահլիճում ինչ ուզում անու՞մ եք, չեմ հասկանում»,– հայտարարեց դատավորը։